▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յացենյուկը խոստացել է «սիմետրիկ պատասխան» տալ Ռուսաստանի հետ ազատ առեւտրի գոտու փակմանը

Կիեւը «սիմետրիկ պատասխան» կտա Ռուսաստանի հետ ազատ առեւտրի գոտու փակմանը:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը «10 րոպե վարչապետի հետ» ծրագրի եթերում:

Նա հայտարարել է, որ Ուկրաինան դառնում է եվրոպական շուկայի մի մասը: «Ինչպես եւ սպասվում էր, Ռուսաստանը առեւտրային պատժամիջոցներ է կիրառում ուկրաինական ապրանքների համար: Բայց դրա տակից էլ դուրս կգանք եւ համապատասխան պատասխան կտանք Կրեմլին: Նույնպիսի պատասխան կլինի, որը մենք տվեցինք, երբ Ռուսաստանը մերժեց վերակազմավորել այսպես կոչված ռուսական գազի 3 մլրդ դոլարի պարտքը»,-ասել է Յացենյուկը, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը 2016-ի հունվարի 1-ից, քանի որ ուժի մեջ է մտնում նմանատիպ պայմանագիր Ուկրաինայի եւ Եվրամիության հետ:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее