Համացացնում կրկին լուրեր են շրջանառվում, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առողջական վիճակը ծանր է: Այս մասին գրում է УНИАН-ը՝ հղում անելով ռուսաստանյան լրատվամիջոցներին:
Московский комсомолец-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ Յանուկովիչը ծանր վիճակում տեղափոխվել է մոսկովյան բժշկական կենտոններից մեկը՝ սրտամկանի կաթվածով: Պաշտոնական հաստատում, սակայն, դեռևս չկա:
Ավելի վաղ լրագրողները փորձել են փաստեր գտնել՝ ո՞ղջ է արդյոք Յանուկովիչը: УНИАН-ը գրում է, որ իր ինֆորմացիոն աղբյուրների հաղորդմամբ՝ Յանուկովիչը մահացել է:
Յանուկովիչին վերջին անգամ տեսել են փետրվարի 28-ին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ: Իսկ նրա մահվան մահվան մասին լուրեր էին շրջանառվում նաև օրեր առաջ: