▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչին տեսել եմ, ողջ ու առողջ էր. Պուտին

Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կայացած  ասուլիսի ժամանակ  խոսել է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մահվան մասին շրջանառվող լուրերին:

Պուտինը նշել է, որ 2 օր առաջ է հանդիպել Յանուկովիչին:

«Ես հանդիպել եմ Վիկտոր Յանուկովիչի հետ մեկ անգամ, դա երկու օր առաջ էր»,- ասել է Պուտինն ու հավելել.

« Նա ողջ և առողջ էր ու դեռ մասնակցելու է նրանց հուղարկավորությանը, ովքեր այդպիսի լուրեր են տարածում»:

Հարցին, նա կարեկցու՞մ է արդյոք Յանուկովիչին, Պուտինը պատասխանել է.

«Ես այլ բան եմ զգում»:

Հիշեցնենք, որ Մայդանի ակտիվիստ, իրավապաշտպան Միխայիլ Լեբեդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ  Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է  Ռոստովի հիվանդանոցներից մեկում՝  սրտի կաթվածից: 

Ավելի ուշ Յանուկովիչի մահվան լուրը հերքել է հիվանդանոցի բժիշկը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее