Նախօրեին Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար հայազգի Արսեն Ավագովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փորձել է մեկնել Ադրբեջան կամ Բելառուս:
Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են վերը նշվածին:
Novosti.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն հերքել է Յանուկովիչի գտնվելու վայրի մասին այս վարկածը՝ նշելով, որ դա այնքան անիմաստ տեղեկություն է, որ ավելորդ է անգամ մեկնաբանել: