Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմին» և Մխիթարյանի գոլի շնորհիվ հաղթեց նվազագույն հաշվով:
Նշենք, որ 85-րդ րոպեին Մխիթարյանի նկատմամբ խախտեցին կանոնները: Հայ ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով: Վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ: