Հայաստանի հավաքանի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ESPN-ի հետ զրույցում պատմել է Ռուսաստանի ու ռուս ժողովրդի մասին՝ 2018թ. Աշխարհի առաջնությանն ընդառաջ:
«Ես ճանաչում եմ ռուսներին, գիտեմ, թե ինչպիսի մարդիկ են նրանք: Նրանք շատ ընկերասեր, հյուրընկալ ժողովուրդ են, և ես հավատում եմ, որ սա լինելու է լավագույն Աշխարհի առաջնությունը, որ երբևէ եղել է, որովհետև, առաջին հերթին, նրանք գիտեն, թե ինչ է աշխարհը մտածում իրենց մասին:
Նրանք այնպես կանեն, որ ոչինչ չպատահի: Նրանք այնպես կանեն, որ փողոցներում բոլորը ժպտան: Նրանք այնպես կանեն, որ մարդիկ Ռուսաստանը լքելուց հետո մարդիկ փոխեն իրենց կարծիքն այդ երկրի մասին:
Շատ մարդիկ տարբեր անհեթեթություններ են խոսում առանց ճանաչելու նրանց, որովհետև նստած են հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի առջև: Նրանք երբևէ Ռուսաստանում չեն եղել, բայց խոսում են այնպես, կարծես ամեն ինչ գիտեն այդ երկրի մասին:
Ես շատ ուրախ եմ Աշխարհի առաջնության առթիվ, որովհետև իմ շատ ընկերներ մասնակցելու են դրան, և հուսով եմ՝ իմ երկիրը նույնպես»,-ասել է Մովսիսյանը: