vivaronews.am-ը գրում է. «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը իր թիմի վերջին խաղի ժամանակ ավելի է խորացրել իր գարշապարի վնասվածքը: Կապտուկը այնքան ուժեղ է եղել, որ ֆուտբոլիստը ստիպված է եղել 1 շաբաթ տարբեր չափսի մարզակոշիկ հագնել: Բժիշկները խորհուրդ են տվել Յուրային 4 շաբաթ խաղադաշտ դուրս չգալ և վերականգնվել ստացած վնասվածքից, սակայն Մովսիսյանը ցանկություն է հայտնել օգնել իր թիմին:
«Եթե առաջնության ավարտին մնար 12 հանդիպում ես իհարկե ռիսկի չէի դիմի, սակայն մեզ մնացել է 2 կարևոր հանդիպում, որտեղ կլուծվի Փլեյ-օֆֆում մեր հայտնվելը և ես չեմ կարող դա բաց թողնել: Պետք կլինի խաղադաշտ դուրս կգամ ցավազրկման օգնությամբ: Վերջին մարզումս բավականին լավ անցավ և վստահ եմ, որ կկարողանամ օգնել թիմիս»,-ասել է Յուրան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին «Ռեալ Սոլթ Լեյքը» կհանդիպի «Սպորթինգ Կանզաս Սիթիին», իսկ ամսի 24-ին ՝ «Սիեթլ Սաունդերսին»: