Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ, հունիսի 9-ի երեկոյան դադարեցրել է իր մասնակցությունը Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին և մեկնել է ԱՄՆ հետազոտման: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Սարգիս Հովսեփյանը, Յուրա Մովսիսյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որովհետև նախնական հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆուտբոլիստը կհասցներ վերականգնվել մինչև Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը:
«Մարզական հավաքի հինգ օրերի մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել և պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց թույլատրել, որպեսզի Յուրան մինչև իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար, և ես թույլատրեցի նրան դադարեցնել իր մասնակցությունը հավաքին և մեկնել ԱՄՆ»,-ասաց Սարգիս Հովսեփյանը: