Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերադարձից հետո առաջին գոլն է խփել MLS-ի առաջնությունում: 3-րդ տուրում «ՌԵալ Սոլթ Լեյքը» մրցակցի հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Պորտլենդ Թիմբերզի» հետ:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ հյուրերը հաղթում էին 2-0 հաշվով, իսկ հանդիպումը «ՌԵալ Սոլթ Լեյքը» ավարտեց 9 ֆուտբոլիստներով:
Յուրա Մովսիսյանը, ով խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, աչքի ընկավ 58-րդ րոպեին, իսկ 6 րոպե անց փոխարինվեց:
«Ռեալ Սոլթ Լեյքը» վաստակել է 5 միավոր և Արըմուտքում զբաղեցնում է 5-րդ տեղը: