Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվում է Ալբանիայի ընտրանուն: Հանդիպման առաջին րոպեներին Հենրիխ Մխիթարյանը հիանալի անցումից հետո ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցեց կենտրոն, որտեղ Յուրա Մովսիսյանն էր ու նա էլ կարողացավ հաղթող դուրս գալ պաշտպանի հետ պայքարում ու գրավեց դարպասը: