ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի հերթական տուրի խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեց «Սպորտինգ Կանզասին»:
Հյուրերի կազմում գերազանց հանդիպում անցկացրեց Յուրա Մովսիսյանը: Առաջին կեսի ավելացված ժամանակում նրա հարվածից հետո դաշտի տերերի պաշտպան Բրեդ Դևիսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Իսկ 53-րդ րոպեին արդեն աչքի ընկավ ինքը` Յուրան, անհատական անցումը եզրափակելով գեղեցիկ հարվածով: 90-րդ րոպեին Մովսիսյանը փոխարինվեց:
«Ռեալ Սոլթ Լեյքն» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 20 միավոր ու Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 3-րդ տեղը: