▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յուրաքանչյուր մանրուքով գամված եմ քեզ». Սուլամիթան` Սևակին

 

«Հիմա 22 անց  35 րոպե է: Ավարտում եմ «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» գրքի ընթերցումը:
Հասկանում ե՞ս, ես ամեն վայրկյան մտքով քեզ հետ եմ, ես ասես ծնվել եմ, որպեսզի լինեմ քեզ հետ, ապրեմ քեզ հետ, ապրեմ քեզ համար, բայց դեռ փորձում եմ ինքս ինձ: Միայն հիմա հասկացա, թե ինչու վերջնականապես չեմ կարող համեմատել իմ առաջին սերը. երկրորդ. ես ինքս մինչև վերջ չգիտեմ դրա ուժը.  երրորդ. չեմ կարող անել այնպես, ինչպես պահանջում է իմ ողջ էությունը իր յուրաքանչյուր ջիղով, իր յուրաքանչյուր խոհով: Դրա համար ես չափազանց  շատ եմ կարդացել, շատ եմ տեսել ուրիշի վիշտը, որը չի արդարացնում երջանկությունը: Սա գրում եմ քեզ դաժան արցունքներով. դրանք ինձ մոտ այդքան էլ հաճախ չեն:
Անչափ  սիրում եմ քեզ: Յուրաքանչյուր մանրուքով գամված եմ քեզ, լինի դա թաշկինակ, տետր, ծաղիկ կամ պարզապես քո ծխախոտի մոխիրը: Պարզվում է, ես  պահել եմ շատ վաղուցվա մոխիր, եթե վիրավորանքը կամ ծաղրը կխախտի քո դիմագծերը:
Ես հիմա կարող եմ մեռնել, այնքան է պրկված իմ մեջ ամեն բան… Օ, իմ թարմություն, իմ մաքրություն… ԵՎ եթե առանց քեզ ես կարող եմ ժպտալ մարդկանց, դրանում մեղավորը ես չեմ, միակը, ում կարելի է մեղադրել, դա մեր դարն է, և կամ ուղղակի այս աշխարհը:
Ես հիմա մոտ եմ այն ամենին, ինչ տեղ չունի այս աշխարհում: Մեզ համար այժմ միակ հույսը  ժամանակն է, բայց ո՞վ գիտե, բուժելու փոխարեն չի՞ սաստկացնի ցավը…
Օ, երկնային կյանքի դաժանություն: Դու չէ՞իր, որ ոչ այնքան վաղուց, առաջին անգամ ստիպեցիր բարձրաձայն արտաբերել. սա երջանկություն է:  Իսկ այժմ անում ես ամեն ինչ  նրա համար, որպեսզի փոխարինես այդ ուրախության ճիչը հանգիստ (ամենաքիչը) դատողությամբ. սա կյանք է:
Թախծոտ ու սիրող, ամեն ինչ տեսնող ու հասկացող աչքերով այժմ հետևում եմ քեզ. եղիր միշտ ինքզինքդ, և միևնույն ժամանակ եղիր ավելի համարձակ ու ուժեղ, և ամուր սիրիր մեծը, գեղեցիկը, իսկականը…
Այս մի քանի ցանկությունները տալիս են 10 և 40 տարեկաններին, բայց որքան ձև և որքան իմաստ են երբեմն պարունակում իրենց մեջ սովորական, տափակ մաղթանքները:
Օ, իմ ցող, ես տոչորվում եմ…
Բարի գիշեր, երջանկություն:


ժ. 23 անց 10 րոպե»
13-14/1959թ

«Դու լսո՞ւմ ես ինձ, թանկագին ուսուցիչ, ես գրում եմ քեզ կայարանում, սարսափելի եռուզեռի, իրարանցման մեջ:
25 րոպե է մնացել գնացքի մեկնմանը: Նոր ես քայլում էի Մոսկվայով, և ամեն ինչի մասին քեզ հետ բանակցեցի:
Ես ինձ հետ քեզնից հուշ եմ վերցրել: Խնդրում եմ, մի փորձիր իմանալ տղաներից, թե հատկապես ինչ: Ես այդ մասին քեզ հետո կպատմեմ… Ձեռք եմ բերել «դա» խաբեությամն ճանապարհով….. և ինչեր չես անի հանուն… արվեստի…
Եթե կուզես, գրիր ինձ Կենտրոնական փոստատուն, ցպահանջ, չես կարող, ես, միևնույն է, կսպասեմ, բայց չեմ բարկանա:
Քո մասին բոլոր ծանր մտքերը ես դեն եմ նետում: Քեզ համար վատ լինել չի կարող, չպետք է լինի:
Վերջ: Պետք է վազել: Շատ քիչ է մնացել:
Ես կկատարեմ մեր պայմանը:

Քո օրինակելի աշակերտուհի»:23/6/1958թ.

Աղբյուրը` paruyrsevak.wordpress.com

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее