vivaronews.am-ը գրում է. «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղից առաջ խոսել է մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Նա կարողանում է համադրել տեխնիկան ու տեմպը, ինչը հազվագյուտ երևույթ է: Մխիթարյանը հիանալի կերպով եզրափակում է գրոհները, և դա անում է մեծ վերաբերմունքով: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,- Կլոպի խոսքն է փոխանցում Independent-ը: