▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգահարեք Կոնգրես և ասեք նրանց, որ եկել է գործելու ժամանակը. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում երեկ գրառում է կատարել։

«Ներկայացուցիչների պալատը քվեարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանձեւի նախագծի հարցով։ Դա անձնական հարց է ինձ եւ միլիոնավոր հայերի՝ ցեղասպանությունը վերապրածների սերունդների համար։

Զանգահարեք Կոնգրես եւ ասեք նրանց, որ եկել է գործելու ժամանակը»,- գրել է Քարդաշյանը՝ տարածելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ կոնգրեսականներին զանգահարելու արշավի էջը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:
 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее