Այսօր ՊՆ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահին ազատ են արձակել:
ԳԱԼԱ-ի լրագրող Արաքս Մամուլյանը կապ է հաստատել Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու համար, թե արդյոք ինֆորմացիան համապատասխանո՞ւմ է իրականությանը: Հարցին, թե արդյոք Ճի՞շտ են մամուլում եղած տեղեկությունները որդուն ազատ արձակելու վերաբերյալ, ի պատասխան, Խաչատրյանն ասել է. «Դե որ ասում են, ուրեմն ճիշտ կլինի»:
-Հաստատ չգիտե՞ք, հարցին ի պատասխան Սուրեն Խաչատրյանն ասել է . «Զանգել ես՝ աչքալուսանք տուր էլի, այո»:
Փորձեցինք պարզել, թե արդյոք նրա կինը` Լորետա Բարսեղյանը, բողոքելո՞ւ է Բուդաղյանի դեմ, սակայն Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենք բողոքներ չեն ունենալու: