▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում խոսել է Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան գործընթացներից, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքից, և Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցից. գրում է «Էրմենիհաբեր»-ը:

«Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի առաջընթացն էապես նպաստելու է Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը։ Տեսնում ենք, որ այդքան տառապանքից հետո մեր տարածաշրջանում բացվում է խաղաղության դուռը։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը պատասխանատվությամբ գործեն, որպեսզի չկորսվի այս հնարավորությունը»։

«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի ղեկավարն ասել է հետևյալը.

«Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է։ Այսինքն երկու երկիր, որոնց ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մուսուլման է։ Այստեղ թե՛ Ադրբեջանին և թե՛ մեզ տխրեցնում է, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի։ Իրականում նրանց էլ պետք է տխրեցնի։ Բացի այդ, այստեղ յուրաքանչյուր վագոնի համար գանձվող վճարները և այլն, ցավոք, շատ-շատ բարձր են։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամկետում կհաղթահարենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее