▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգվածային անկարգություններ կազմակերպողը հենց ոստիկանությունն է. Անահիտ Բախշյան

 Երևանի ավագանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր ասուլիսով հանդես եկավ:Վերջինս խոսեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանի և Հովսեփ Խուրշուդյանի կալանավորման մասին: 

 «Այսպիսի քաղաքական ռեպրեսիաներ Հայաստանում  չեմ հիշում: 2008-ի մարտի 1-ից հետո ես որպես պատգամավոի ցանկացած կալանավորի մոտ մտել եմ, բայց այսօր փակել են բոլոր դռները: Սա քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է Հայաստանում, որի արդյունքում «Բարև Երևան» խմբակցությունը եւս պարալիզացվել է: Մեր խմբակցությունը հինգ անդամ ունի, որից երկուսը կալանավորված են, ՀՔԾ-ն մեր աշխատանքը խոչընդոտում է, նրանք գրագետ, հայրենասեր մարդիկ են, բվանտարկել եք, որ ի՞նչ: Գնալով համոզվում եմ, որ սա քաղաքական հետապնդում է «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ»:

Անդրադառնալով ներկայացված մեղադրանքներին, Անահիտ Բախշյանը նշեց, որ «զանգվածային անկարագությունների կազմակերպում» որակումը կապ չունի նրանց հետ, և որ հենց  ոստիկանությունն է այդ անկարգությունների կազմակերպողը:

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց տեսակետն արտահայատելու: Եվ չմոռանանք, որ Արմենն այն պատգամավորն էր, որն իր մարմնով մարտի 1-ին ոստիկանի կյանքը փրկեց և այսօր նրա դեմ այսպիսի անհիմն մեղադրանք է առաջադրվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее