▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգվածային միջոցառումներ չեն լինի ոչ ապրիլի 24-ին, ոչ մայիսի 9-ին․ Նիկոլ Փաշինյան

Զանգվածային միջոցառումներ չեն լինի ոչ ապրիլի 24-ին, ոչ մայիսի 9-ին կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով։

Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այդ որոշումն ունի հստակ պատճառներ. փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի:

Մյուս կողմից՝ այն ոլորտներում, որտեղ աշխատում են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Աշխատող անձանց տեղաշարժը կրկին թերթիկներով կլինի, սահմանափակումները կպահպանվեն:

Հիշեցնենք, որ վարչապետն  անդրադարձել է կառավարության հետագա անելիքներին, նաև՝ այն վիճակագրությանը, որ կա կորոնավիրուսի հետ կապված՝ աշխարհում և Հայաստանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև՝ Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման որոշման նախագիծ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее