▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանալ կարելի է՝ որքան շատ են մեր մեջ Աբաջյանի կեղծ պապիկներ, կեղծ աշոտների՝ կեղծ տատիկներ․․․

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ստի և կեղծիքի շքերթը շարունակվում է «Պարզվում» է, հարյուրավոր թիկնապահներով շրջապատված, մի քանի զրահապատ մեքենաների ուղեկցությամբ շրջող սարսափած բռնապետիկի Գյումրի երթուղու մասին, լրիվ «պատահականորեն» տեղեկանում են մի շարք համայնքների «պարտված, բայց հպարտ քաղաքացիներ» և «ոգևորված» կանգնեցնում շարասյունը։

Եվ «անվախ», պատերազմում հաղթած բռնապետիկը «համարձակորեն» իջնում է մեքենայից և «ջերմ» զրույցի բռնվում նրանց հետ։ Զարմանալ կարելի է՝ որքան շատ են մեր մեջ Աբաջյանի կեղծ պապիկներ, կեղծ աշոտների՝ կեղծ տատիկներ, հուշարձան այցելող կեղծ պապիկներ և այսպես շարունակ։
Այսօր էլ կեղծ ուջանցիներ և այլ կեղծ գյուղացիներ։ Այս կեղծ քաղաքացի կոչվածների միակ կարգախոսն է՝ «փողին մուննաթ»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее