▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանում ես, թե ինչ լավ երկիր է Հայաստանը, որտեղ ատամնաբույժը 2 ամսում կարող է ավիաուղիներ բացել

«Մի օրինակ բերեմ: Այսօր պետք է թռիչք իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը: Այդ ընկերության 51 տոկոսի բաժնետերը ատամնաբույժ է, իսկ ավիաընկերություն ստեղծելու համար պետք է առնվազն 8-10 մլն դոլարի ներդրում: Ատամնաբույժը ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրում ողջ կյանքի ընթացքում չի կարող այդքան փող աշխատել: Բոլորը հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ, բայց այդ ընկերությունը 2 ամսում ստանում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և թույլտվությունները: Զարմանում ես, թե ինչ լավ երկիր է Հայաստանը, որտեղ ատամնաբույժը երկու ամսում կարող է ավիաուղիներ բացել: Բայց եթե լուրջ ենք նայում, առանց կատակելու, դա շատ լուրջ հարց է: Ինչո՞ւ է կառավարությունը թույլ տալիս, որ առանց ֆինանսական միջոցների առկայության հիմնավորման ինչ-որ մեկը ավիաուղիներ հիմնի: Չէ՞ որ դա առաջին հերթին մարդկանց անվտանգության հարց է: Պարզ է, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո կրկին սնանկ է ճանաչվելու այդ ընկերությունը: Կարող է, չափազանցնում եմ, որովհետև էմոցիոնալ մարդ եմ, բայց վերջին պատերազմը մեզ հնարավորություն չի թողել «կիսաճիշտ» խոսել: Հնարավորություն չի տալիս չխոսելու, օրինակ, այն մասին, թե ինչու էլիտայի երեխաները բանակում չեն ծառայում»:

Հատված գործարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее