ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում .

«Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 20-ին ինքնահրկիզված 86-ամյա Ռիմա Գրիգորյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում երեկ, գիտակցության չգալով, մահացել է։ Պիտի նշեմ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որևէ դիմում կնոջ անունից չի ստացել։
Փաստը շատ ցավալի է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ կանխենք նման դեպքերը՝ առաջին հերթին ստեղծելով և զարգացնելով համայնքահենք ծառայությունները, և երկրորդ՝ բարձրացնելով հանրային կրթության մակարդակը։
Ցավակցում եմ Ռիմա Գրիգորյանի հարազատներին և ծանոթներին։

P.S.Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող, որովհետև դրանք կարող են պարունակել անձնական տվյալներ»։
Հիշեցնենք, որ արտակագ դեպքը տեղի էր ունեցել Երևանում դեկտեմբերի 20-ին, ժամը17։50-ի սահմաններում:


