▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը դավաճանություն է համարում Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը

aravot.am-ը գրում է. Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի երեկ Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ վերլուծությանն,  կայքի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ այն՝ ինչ առաջարկում է Տեր-Պետրոսյանն, ուղղակի դավաճանություն է։ «Վերջին ժամանակաշրջանում, վերջին օրերին մենք լսեցինք երեք նույնատիպ հայտարարություններ․ մեկն արվեց Սերժ Սարգսյանի կողմից,  որ ինքը պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, համաձայն  որի պետք է հանձնեին, այսինքն` պատրաստ էին հանձնել տարածքներ, որոնք պատկանում են հայ ժողովրդին։ Խոսքը արցախապատկան տարածքների մասին է։ Սա ասել է Սերժ Սարգսյանը, որի իրավունքը նա չունի, ինքնիշխան Արցախի տարածքային ամբողջականության խախտման մասին էր խոսում։ Երկրորդը տիկին Նաղդալյանն էր, որը պատրաստվում էր ինչ-որ հողեր հանձնել, հողեր զիջել։ Հիմա արդեն, քանի որ այս երկուսի հայտարարությունները, փաստորեն, բուռն քննադատվեցին եւ հստակ մատնանշեցին, որ դավաճանություն է, հիմա ավելի իրենց պատկերացումներով հմուտ գործիչի են ուղարկել հրապարակավ ասպարեզ, Լեւոն Տեր֊Պետրոսյանին, որը փորձում է ավելի նրբորեն նույն ուղերձը հրապարակել։ Այս ուղերձը գալիս է օտար պետությունների, օտար կենտրոններից, որը չի բխում հայ ժողովրդի ազգային շահից։ Սա ուղղակի դավաճանություն է»,֊ասաց Փոստանջյանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее