▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին

Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու հարցով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին

Պարոն Արման Թաթոյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հարգելի պարոն Թաթոյան,

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի: Սակայն արդեն մի քանի օր է ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել՝ պատգամավորի իմ իրավունքները վերականգնելու համար:

 

Հարգանոք՝

 

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության  պատգամավոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее