▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանի խնդրանքը ոստիկանապետն արդեն 3 օր մերժում է

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն արդեն երրորդ օրն է ցանկանում է մտնել ՊՊԾ գնդի տարածք, որտեղ գտնվում են Սասնա Ծռեր խմբի անդամներն ու 4 պատանդները, սակայն նրան մերժել են: 

Այսօր էլ  Զարուհի Փոստանջյանը Խորենացի փողոցում էր՝ ոստիկանապետին կամ փոխոստիկանապետին նույն խնդրանքով դիմելու մտադրությամբ, սակայն նրան չէին թողնում նույնիսկ մտնել ոստիկանների կողմից արգելափակված տարածք:

Զարուհի Փոստանջյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ցանկանում է խոսել Սասնա Ծռերի տղաների հետ: 

Հիշեցնենք, որ ոստիկանները միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին էին թույլատրել մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք՝ գրավումից մի քնաի ժամ անց, որտեղից  էլ նա տեսանյութ էր հրապարակել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее