▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանի յուրօրինակ շնորհավորանքը Րաֆֆի Հովհաննիսյանին

Սիրելի Րաֆֆի 

Միլիոնավոր հայերի երազանքն է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ, վերադառնալ օտարությունից, վերադառնալ հայի ընդհատված ճակատագրից, որի հենքի վրա ծնվել եւ մեծացել են: 
21-րդ դարում վերադարձի փորձը Հայրենիք կրկին հանդիպում է ավերակներին եւ աղքատության մեջ ապրող հայրենակիցներին, ովքեր պատերազմի մեջ են ոչ միայն օտար թշնամու դեմ, այլ նաեւ բռնակալության դեմ:

Ցանկացած վերադարձ ծնունդ է, վերադարձ` Հայոց Հայրենիք եւ հաղթանակ` ճակատամարտում: Բռնակալության դեմ գիտակցաբար պատերազմելը հայ ժողովրդի վերածնունդն է: Երբ մարտերը դադարում են, թշնամին ուրախանում է` կարծելով, թե նահանջել ենք, մեր ընկերները կարծում են` հոգնել ենք ու հեռացել, իսկ ժողովուրդը կարծում է` իրեն լքել ենք, թողել միայնակ: Սխալվում են բոլորը: 
Անցնող տարվա երիտասարդների անգին կյանքերի կորուստը եւ արցունքների հեղեղը չեն կարող լինել վճիռ եւ անելանելիության մտայնություն այս պատերազմում: Բռնակալությունը հանձնվելու է հողին: Մեծ ընդվզումն առջեւում է: Պատերազմի ավարտը եւ վերջը հայտարարելու ենք, վերածնունդի օրը` նույնպես: 
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее