«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր հրավիրած ասուլիսին իր հետ բերել էր օղի, որի վրա պատկերված էր վարչապետն ու ՀՀ դրոշը: Նա զուգահեռներ տարավ Նիկոլ Փաշինյանի պատկերով օղու և Նորագավիթի մաքսատանը դրոշի հետ կապված միջադեպի մասով: «Սա օրենքի կոպիտ խախտում է, մեր խորհրդանիշը մենք իրավունք ունենք օգտագործել սահմանափակ և սպառիչ դեպքերում:

Ո՞ւր է Նիկոլ Փաշնիյանը և ինչո՞ւ չի արձագանքում: Եթե մաքսատան մի աշխատող ուղղակի դրոշը հենել էր պատին և դա էր վրդովմունք առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ և կիրառվեց սանկցիա, ապա տվյալ դեպքում օղիի այսպիսի օգտագործումը պետք է քրեորեն հետապնդելի արարք դիտարկել և պատժել մեղավորներին ու վերացնել այս ապօրինությունը: Մենք կարող ենք մտածել, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ 50/50 փայաբաժին ունի, որովհետև օգտագործվում է իր պատկերը, անունը և մեր պետական նշանները․ հետևաբար սա պաշտոնական դիրքի չարաշահում է»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


