▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգայական և անձնավորված վիճակներից դուրս եկեք, Պետրոս...

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը շարունակում է հիացնել իր մտքի փայլատակումներով, ամեն ինչ խառնում է իրար. այսօր էլ համադրել է երկու երևույթ, որոնք իրարից կիլոմետրերով հեռու–հեռու են։ Արձագանքելով Երևանի քաղաքապետի այն խոսքին, համաձայն որի Հայաստանի նախկին վարչապետին հողամասի նվիրումը չի հակասում Կոզեռնի բնակիչների շահերին` ֆեյսբուքի իր էջում գրել է. Կասկադի հարևանությամբ շենքի վրա ևս մեկ հարկ գցել թույլատրելը ու ճարտարապետական տեսքը խայտառակելը երևի նույնպես «չի հակասում»։Որքան գիտեմ հասցեատերը նույնն է։ 
Այս առիթով ուզում եմ մի երկու խոսք ասել. Պետրոս Ղազարյան, թացը չորի հետ խառնելու ու հստակ ներկայացված որոշմանը հակադրվելու բնավորության Ձեր այս «լավագույն» գծին վերջ դնելու ցանկություն չունեք հերիք չէ, ավելին՝ կառավարության նիստին դրված հարցի փոխարեն առաջ եք քաշում լրիվ այլ թեմա ու արդեն հանդես եք գալիս որպես ճարտարապետ ու Ձեր «մասնագիտական հզոր կարծիքն» եք փորձում արտահայտել վրադիր։ Երևի երկար էիք սպասել այս թեմային անդրադառնալու առիթին ու հաշվի չէք առել, որ թեմայից դուրս եք։ 
Եթե նախկին վարչապետը Ձեր ընկերը լիներ, ինչպես պանթեոնի տարածքի հացատան դեպքում էր /սեփականատերը Ձեր ընկերն էր, ուրեմն ապամոնտաժումը «սխալ» էր ու «անօրինական» /, ապաԿասկադի հարևանությամբ շենքի վրա ևս մեկ հարկ գցելը կդառնար ճարտարապետական լավագույն նախագծերից մեկը։ 
Պետրոս Ղազարյան, հիմա որևէ մեկը մեղավո՞ր է, որ նախկին վարչապետի հետ առանձնակի դրական հարաբերությունների մեջ չեք, ու ստիպված հասարակությունը պետք է կարդա Ձեր մտքերի գոհարնե՞րը։ 
Զգայական և անձնավորված վիճակներից դուրս եկեք, Հրաչյա Հարությունյանի հետ կապված դեպքերը հիշեցնե՞մ. մի քանի օրից կպարզվի, որ Դուք ստատուսը գրելիս այդ պահին շատ կտրուկ եք եղել, գիշերը լավ չեք քնել և հասարակությունը կրկին մեղավոր է Ձեզ չհասկանալու հարցում, ներողությունների շարան և այլն։ 
Ռուսը մի լավ խոսք ունի,– « Перед тем, как что-то сказать, убедитесь, что ваш язык подсоединен к мозгу!»։

 

Գեորգի Պողոսյան 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее