AFP գործակալությունը, նշելով, որ Ֆրանսիայի նախագահը Անկարայում Գյուլի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, զգուշությամբ է արտահայտնվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի մասին, մասնավորապես, տեղեկացնում է.<<Նույն զգուշությամբ պարոն Օլանդը անդրադարձավ երկու երկրների միջեւ եռացող մեկ այլ թեմայի` 1915-1916 թթ.-ին օսմանյան կայսրության կողմից իրականացված` հարյուր հազարավոր հայերի ջարդերին, որոնց աճյունների վրա հիմնվել է ժամանակակից Թուրքիան:
<<Հիշողության հետ աշխատանքը միշտ ցավոտ է, բայց պետք է արվի>>,-կարծիք հայտնեց նա պարոն Գյուլի առջեւ, որի երկիրը կտրուկ մերժում է ընդունել այդ իրադարձություննները որպես ցեղասպանություն:
Ցեղասպանության հերքումը պատժող ֆրանսիական նոր օրենքի, որի ընդունումը նա խոստացել էր, հավանականության մասին հարցին պատասխանելով` ֆրանսիական պետության ղեկավարը , առանց լրացուցիչ պարզաբանումների, վստահեցրեց , որ Ֆրանսիան << իրավունք կկատարի, (կպաշտպանի, իրավունքի դաշտում կգործի) եւ ոչինչ բացի իրավունքից>>: