▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի. դա է եղել իմ հրամանը. Փաշինյան

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:

 

 

 

 

 

«Արդեն ասել ենք, որ կուտակումներ կան, գիտեք, որ զորավարժություններ են տեղի ունենալու, իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ:

 

 

 

 

 

 

 

Կարծում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և իմ հրամանը հենց դա է եղել»,- ասել է Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր է հրապարակում սահմանին հակառակորդի կուտակումների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее