Մինչ Պաշտպանության նախարարությունից հերքում են, թե փորձում են ճնշել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին, Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտարարել է՝ գնդերեց-սարկավագներին հրավիրել են Պաշտպանության նախարարություն հանդիպման, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը։
Քննարկել են Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգչական ծրագրին» գնդերեցների մասնակցության հարցը։ Ավելի ուշ սարկավագների հետ առանձին հանդիպել է փոխնախարարը։
«Սարկավագներից հարցախույզի ձևով փորձել էին դիրքորոշում ունենալ, մեր տղաները ուխտապահ եկեղեցականին վայել հակադարձել են»,- պատմել է Տեր Պսակը։
Հիշեցնենք՝ այսօրվանից Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։
Հավելենք, որ Տեր Վարազդատ Քահանա Նաջարյանը հայտնել է, որ փորձել են գնդերեցներից կորզել աջակցություն Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգչական ծրագրին», սակայն կառույցը չի միացել այդ շարժմանը։
Մինչ Պաշտպանության նախարարությունից հերքում են, թե փորձում են ճնշել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը պնդում է, որ բարձրաստիճան զինվորականները բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառ Հայրապետի դեմ։
Հոգևորականները, սակայն, մերժել են նրանց։
«Մեր վերջնական պատասխանը ոչ է եղել, մենք մեր խոնարհումն ենք բերում մեր եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին»,- նշել է Տեր Հայրը։
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
Դիտեք նաև՝


