Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Բրավո... Հպարտ եմ իմ թիմով... Հայկուհի/ «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյան-խմբ/ ջաան!!!
Քայլքի ֆունկցիոնալ շտկում 20 օրում !!!
Մեր Զինվորի ու բժիշկների հերթական հաղթանակը!!!
Ռոմանը բուժումը դեռ շարունակելու է, ակնկալում ենք էլ ավելի լավ արդյունքներ!!!

Ախտորոշում - կայուն մնացորդային երևույթներ՝ ծանր գլխուղեղային վնասվածքից հետո:
Տղայի մոտ առկա է ձախակողմյա հեմիպարեզ, հավասարակշռության խանգարում, քայլքի խանգարում:
Պրոֆեսիոնալ թիմի,բուժման անհատական կուրսի ու ժամանակակից սարքավորումներ շնորհիվ 20 օրում կատարվել է քայլքի ֆունկցիոնալ շտկում, մարմինը բերվել է միջին գիծ, լավացել է դինամիկ կոորդինացիան»:
Դիտեք նաև՝


