▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհրաբ Զոհրաբյանի վթարի ենթարկվելը ԲՀԿ-ին անդամագրվելու հետ կապ ունի՞. պարզաբանում

 Երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում, մասնավորապես,  ասվում է.

«Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի, տարաբնույթ կանխավարկածների մասին մամուլի հրապարակումներին վերջ դնելու առիթով, տեղեկացնում ենք, որ Զ.Զոհրաբյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, կայուն ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Իսկ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փասը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք:

Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նախապարաստվում են նյութեր»:

 

Տեսանյութը` shamshyan.com-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее