▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոմբիներ, ձեր սիրելի ադրբեջանցիք, սկսում են նոր ծրագիր. Հայաստանը կոչվում է Արեւմտյան Ադրբեջան․ Ռաֆայել Հովհաննիսյան

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․

«Զոմբիներ պրիվետ: Ձեր երազանքը կարող է իրականություն դառնալ: Ձեր սիրելի հարևաններն ու ազգակիցները, ադրբեջանցիք, սկսում են նոր ծրագիր: Այդ ծրագրով Հայաստանը, որտեղ դուք հիմա պատահմամբ ապրում եք, կոչվում է Արևմտյան Ադրբեջան: Հա, չեք սխալվում, նկարի վրա հենց Արևմտյան Ադրբեջանի Գառնի տաճարն է: Եթե ձեզ հետաքրքիր է ձեր ապագան, ապա կարող եք վայելել:

Ձեր Արարիչն ու Առաջնորդը ձեզ կբերի կհասցնի տեղ:

Առեք, կերեք, սոված կլինեք:

Հ.Գ. Հա մեկ էլ ասեմ, որ էս տիպի բաների վրա ես եմ ուշադրություն դարձնում, ընկերներս, գրագետ մարդիկ, էն նախկիններից կան, սենց: Պետություն քանի որ չունենք, պետությունը չի պատասխանում: Դրա համար սաղ լավ կլինի: Նամազ անել սովորեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее