▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, պարզվում է ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկու հնարավոր հետևության կա։ Կամ համտարած առողջական խնդիր ունենք, որը պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է։ Կամ մենք գործ ունենք համատարած իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահման հետ։ Ցավոք չենք կարող ասել, որ առողջապահական խնդիր չունեք, հարյուրավոր դպրոցներում սպորտով զբաղվելու ենթակառուցվածք և ընկալում չկա։ Պատանի տարիքից համատարած ծխում և ալկոհոլ են օգտագործում»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով զինծառայությունից ազատվելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկի փոփոխությանը՝ Փաշինյանն ասաց․ «Բանակում ծառայությունների տեսակներ կան, որոնք համատեղելի են բազմաթիվ սահմանափակումների հետ։ Երբ ասում ենք բանակում ծառայություն, հասկանում ենք միայն ինչ-որ խոշոր տրամաչափի զենքեր հրել կամ օգտագործել, բանակում ընդհուպ գրասենյակային ծառայություններ կան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее