▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորամասի տարածքի դիմացի հողաթմբի վրա կայանելու համար գումար են պահանջել

Վերջերս Վայքով անցնելիս 5 րոպեով կանգառ ունեցանք Վայքի զորամասում։ Ոչ ավել, ոչ պակաս 5 րոպե կանգառի համար մի կին 500 դրամ գումար պահանջեց։ Չհասկացանք, թե կինը ում էր ծառայություն մատուցում․ նրա տեսքը չէր համապատասխանում ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ զինվորական ծառայողի։ Ամեն օր այդ զորամաս մուտք են գործում շատ բարձրաստիճան զինվորականներ։ Մի՞թե այդ ապօրինությունները չեն տեսնում։ Ինչպե՞ս կարելի է զինվորներին այցելած ծնողներից գումար պահանջել զորամասի տարածքի դիմացի հողաթմբի վրա կայանելու համար։ Մի՞թե դա ծաղր և հեգնանք չէ զինվորների ծնողների նկատմամբ։ 

Քնքուշ Ուռհայեցու գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее