«Հրապարակը» գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է` նա այս պատճառով հայտնվել է ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ: Երեկ տեղեկություն ստացանք, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել: Նշենք, որ վերջինս կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեեւ ՀՀԿ անդամ չէր: Իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է՝ վաղուց ի վեր լարված են»:
Զորիկ Զոհրաբյանը ծեծկռտուքի մեջ է հայտնվել ԲՀԿ-ին անդամագրվելու համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet