ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.

«Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Զորամասերում ստեծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։
Անհատական ցանցերով պարկը այն բանի համար է, որ ամեն մեկը իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»։


