▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-րդ հարկից բանվոր ընկավ և մահացավ` նույնիսկ 10 րոպե չկանգնեցվեց շինարարությունը․․․Մարինա Պողոսյան

Իրավաբան Մարինա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դեմիրճյան փողոցը շինհրապարակ չէ․․․

Տիգրան Ավինյան, տեսե՞լ եք՝ ի՞նչ է կատարվում Դեմիրճյան փողոցում փախած նախագահ Արմեն Սարգսյանի տարածքում կառուցվող բժշկական կլինիկայի տարածքում։ Շուրջօրյա պայթեցումներ, շինարարական փոշու անթափանց ամպ, որը պարուրել է ողջ Դեմիրճյան փողոցը, թունավորելով օդը, սպանելով հարակից բուսականությունը և վտանգելով հարակից շենքերի բնակիչների կյանքն ու առողջությունը։ Որևէ անհրաժեշտ պաշտպանական, անվտանգության միջոցներ չեն կիրառվում, էլ չեմ խոսում , որ մոտ մեկ ամիս առաջ երրորդ հարկից մեր բոլորի աչքի առջև բանվոր ընկավ և մահացավ ու՞՞՞՞ ինչ՝ ոչինչ․․․նույնիսկ 10 րոպե չկանգնեցվեց շինարարությունը․․․

Պահանջում եմ անհապաղ դադարեցնել մահաբեր և շրջակա միջավայրին սպառնացող շինարարությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին