▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցիք բա ու՞ր են, պարոն Հախնազարյան և տիկին Պապյան․.. Հռիփսիմե Առաքելյան

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը գրում է․ «Ուրեմն, Արցախի կամերային նվագախումբը վերականգնեցին՝ իբր արցախցի երաժիշտներին աջակցելու և նրանց մասնագիտական կյանքը փրկելու համար։ Բայց արդյունքում տարիներ շարունակ նվագախմբում աշխատած արցախցի երաժիշտները դուրս են մնացել, իսկ կառույցը շարունակում է գործել «Արցախ» անունով, որպես Արցախի նվագախումբ։ Մրցույթներ են հայտարարել ու «պրոֆեսիոնալ» որակին չհապատասխանողներին հանել են, արցախցի մարդ չի մնացել, բայց անունը «Արցախ»....մոլոդեց....!

Ուրեմն, ֆինանսավորումն էլ կա` ՀԲԸՄ-ն Է, իսկ գեղ. ղեկավար դարձել է հայտնի թավջութակահար` Նարեկ Հախանազարյանը, խմբով ակտիվ զբաղվում է նաև երգչուհի Հասմիկ Պապյանը: Չէ, լավ է, որ սենց երաժիշտներ են ձեռնամուխ եղել էդ գործին, բայց ուզում եմ լուսավորեք էլի` էդ նվագախումբը որոշել էիք դարձնեիք մրցութային նվագախու՞մբ, թե՞ բուն բովանդակությանը հավատարիմ մի խումբ, որ արցախցիները մնային ու իրենց նվագախմբում իրենց գործը շարունակեին, ուզում էիք կոնկուրսնի նվագախումբ ստեղծեի՞ք: Դե գնայիք Սմբատյանի նման անեիք, առանձին ձերը բացեիք, Հայաստանի լավագույն երաժիշտներին ընդգրկեիք, աշխարհը ման գայիք ու լիքը հաղթանակներ բերեիք, ոչ ոք դեմ չէ դրան: Բայց սա այլ պատմություն է, սա այլ առաքելություն ուներ, թե՞ «Արցախ» անունի վրա ա փողը կպել, արցախցիք բա ու՞ր են պարոն Հախնազարյան և տիկին Պապյան.....

Հա, ի դեպ, ես առաջին մասնագիտությամբ երաժիշտ-դաշնակահար եմ, կարող եմ մասնագիտական դաշտում նաև ձեզ հետ խոսել, գամ պրոսլուշկեքն էլ անեմ, երաժիշտների գամման ու Բախն էլ ստուգեմ, լրագրող լինելուս չխաբնվեք....

Սա ի՞նչ է, եթե ոչ կոնկրետ առաքելության տապալում....

ՀԲԸՄ-ն գիտի՞, որ փող ա տալիս, բայց նվագախմբում արցախցի երաժիշտ չկա, հը՞ն.....

Արցախի անունը մի՛ շահարկեք, եթե արցախցիների համար տեղ չունեք....»։

Շոու-բիզնես ավելին