▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ…«Ի՞նչ է կատարվում այս գործարանում». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB, խնդրում եմ ստուգեք, արդյո՞ք նշված գործարանի ծուխն է և եթե այո, ապա ինչ է կատարվում այս գործարանում։
Ստորև այն տեքստն է, որն ինձ են գրել՝
«Խնդիր` էկոլոգիական։
Արարատ Երևան Մեղրի մայրուղուց նկարած։
Մետաղաձուլական գործարանի արձակած ծուխը, որը առանց ֆիլտր դուրս է գալիս գործարանի տանիքից ուղղակի առանց ծխնելույզներով ու ֆիլտրով անցնելու։
39°49'34.33"N 44°44'08.21"E
Այս խնդիրն էկոլոգիական մեծ պրոբլեմ է տվյալ տարածաշրջանի բնակչության առողջության համար։
Հանուն արդարության անդրադարձեք, որ միայն մայրաքաղաքի խնդիրները չլինեն ,թե կարևոր են։
Օրինակ ես ընդամենն ուղևոր էի, որ տեսա, չկարողացա անտարբեր անցնել»»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին