▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

***

ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց

Ղազարյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարեց, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արեց պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։ Նրա ելույթի կեսից Ռուբինյանը միկրաֆոնն անջատեց, ապա ընդդիմադիր ոււ իշխանական պատգամավորները սկսեցին քաշքել միմյանց։

Դիտեք նաև՝

Օրինակ` նախկին մի ՀՀԿ–ական որոշի մեզ ասել «թալանչի», ՔՊ–ից էլ մեկն արձագանքի ու ասի` «թալանչին դու ես, այ կեղտոտ ՀՀԿ–ական. Ռուբեն Ռուբինյանը սպառնաց Էդգար Ղազարյանին և վիրավորեց «Երբ մարդիկ օրակարգից շողվում են, դա բերում է նիստը խաթարող տարբեր հետևանքների»,– հայտարարեց նա։ Այնուհետեև, Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Էգդար Ղազարյանին` հայտարարելով, թե նա ամեն անգամ խաթարում է նիստերի բնականոն ընթացքը. «Եթե այսպես շարունակվի, ես ուղղակի նրան դուրս եմ հանելու դահլիճից` սկզբում մեկ օրով հետո ինչքան ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, սակայն կարող է` դուրս հանելու փոխարեն դուրս շպրտեմ կամ հետո շպրտենք, իսկ հետո խմբակային ցույց տանք` որը որից հետո է։ Ու, ընդհանրապես, տիրություն արեք ձեր սուբյեկտին»,–այսպիսի բառամթերք օգտագործեց ԱԺ նախագահը։

***

«Մենք չենք խուսափում իրավիճակի լարվելուց, եթե կարևոր հարցերի շուրջ է՝ թող լարվի էլ, խնդիր չկա այդտեղ»,- խոսելով ԱԺ-ում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

***

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ. «Ինձ տեղեկացրին, որ այսօրվա միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել նիստերի դահլիճ. սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու»:

***

«Դուք գալիս եք ԱԺ՝ ընդդիմախոսներին ծեծելու համա՞ր»,- լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին։ «Ես ոչ մեկի վրա ոչ հարձակվել եմ, ոչ էլ ծեծել եմ։ Ուզում եմ հավաստիացնել, որ իմ գործողությունները միտված են եղել և միշտ են միտված լարվածությունը թուլացնելուն, ու ես խոսում եմ այն պատգամավորների հետ, ովքեր լարվածություն են առաջացնում»,- ասաց Ղալումյանը։

Հարցին, թե ինչ է նա լսել, որ կտրուկ վեր է կացել և միջադեպը տեղի է ունեցել, ՔՊ-ականն ասաց․ ««Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների տեղից գոռալը, ձեռքը պարզած խոսելը, բարձր տոնը միշտ լարվածություն ավելացնում է։ Անձամբ ինձ վիրավորեց այնքանով, որ փորձեցի սաստել այդ պատգամավորին»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում իրավիճակը լավեց և քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև։

***

«Ինչո՞ւ էիք բռունցքներով հարվածում ընդդիմադիրին»,- «Նյուզ»-ը հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանից։ «Բռունցքներով հարվածել՝ մի քիչ կոպիտ ա հնչում, փողկապիցս քաշել էին, 2 կռուգ համարյա շրջել էին։ Պաշտպանվում էի, համ էլ բաժանում, հանդարտության կոչ էի անում»,- պատասխանեց ՔՊ-ականը։

***

«Շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, տեղի ունեցածն արդյունքն է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված սադրում են իրավիճակը նիստերի դահլիճում, և դրանք հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ի Հանրապետական թևը ներկայացնող պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով և դա արտահայտվում է նիստերի դահլիճում»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հասարակություն ավելին