Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի նախկին ղեկավարները «ռազմական հանցագործներ» են և պետք է ստանան իրենց «արժանի պատիժը»։
Ինչպես հայտնում է APA-ն, Ալիևն այս մասին ասել է «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում ունեցած ելույթի ժամանակ։
«Մեղքը չի կարող բարդվել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Սակայն Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները «ռազմական հանցագործներ» են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը»,- հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս տարածքային պահանջներ են ներկայացրել Ադրբեջանին և իրենց հայտարարություններով վիրավորել ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը։
Ալիևը նշել է, որ այդ հանգամանքները «երբեք չպետք է մոռացվեն»։


