Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված գործով դատախազ Խաչատուր Գալստյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիքը»։
Ըստ հեռուստաալիքի՝ Գալստյանն ի սկզբանե չի ցանկացել ստանձնել գործը՝ գիտակցելով դրա հնարավոր հեղինակության ռիսկերը։ Նրան, սակայն, համոզել են, որ գործը հեռանկար չունի, նախաքննության փուլում կկարճվի, և դատարանում մեղադրանքը պաշտպանելու անհրաժեշտություն չի առաջանա։
Ըստ աղբյուրի՝ գործի ընթացքը փոխվել է, և Գալստյանի առաջ դրվել է ընտրություն՝ հրաժարական տալ կամ դատարանում ներկայացնել մեղադրանքը։ Նա ընտրել է հրաժարականի տարբերակը։
«5-րդ ալիքի» տեղեկություններով՝ գործով հանրային մեղադրող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։
Գլխավոր դատախազությունից հաստատել են Գալստյանի հրաժարականի փաստը, սակայն վստահեցրել, որ այն կապ չունի նշված քրեական գործի հետ։


