▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամո՛թ մեզ՝ սրան բեմ տրամադրելու համար»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱՄՈ՛Թ ՄԵԶ՝ ՍՐԱՆ ԲԵՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ.
Քրիստոնեական սրբություններն ու խորհրդանիշները ծաղրի առարկա դարձրած Մորգենշտերնի ելույթն այժմ նախատեսված է Երևանի Մարզահամերգային համալիրում։
Ռուսաստանում օտարերկյա գործակալ ճանաչված սույն անձի համերգները 2024թ. չեղարկվել են Ղազախստանում, 2023թ. ելույթը մերժման է հանդիպել Ղրղզստանում Մշակույթի նախարարության առարկությունից հետո, իսկ 2022 թվականին Երևանում նախատեսված համերգը նույնպես չի կայացել՝ ըստ տեղական կազմակերպիչների՝ հանրային քննադատությունների ու բողոքների պատճառով։
Լավ, Ղրղզստանի չա՞փ էլ չկանք:
Եվ այս ամենից հետո Երևանը պետք է դառնա վերջին հինգ տարվա ընթացքում ԱՊՀ-ում նրա առաջին մեծ համերգի վա՞յրը։
Մի՞թե այն, ինչ այլուր լուրջ առարկությունների է հանդիպել, Հայաստանում պետք է ընդունվի առանց հոգևոր ու բարոյական հետևանքների մասին խորհելու։
Գռեհկաբանությունը, հայհոյանքը, պղծախոսությունը, անառակության գովերգումն ու մեղքի սովորականացումը արվեստ և ազատություն անվանելը չի փոխում դրանց պիղծ էությունը։
Նման բովանդակությամբ շոուն չպետք է տեղ ունենար մեր երկրում։
Ամո՛թ է, երբ մեր երիտասարդների հոգևոր ու բարոյական առողջության հաշվին ոմանք զվարճանք են կազմակերպում, իսկ մյուսները՝ շահույթ ստանում։
«Հրաժարվում եմ սատանայից և նրա գործակիցներից»»։

Շոու-բիզնես ավելին