|
Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը «5-րդ ալիք»-ի եթերում ասել է, որ կողմ է Երևանում ապօրինի կրպակների ապամոնտաժմանը, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա․ «Խոսքը կոռուպցիոն տարրի մասին է․ ապամոնտաժում են, սնկի պես իշխանության կրպակներն են հայտնվում, իշխանության շենքերն են հայտնվում՝ օրենքով արգելված հողի վրա։ Այսինքն՝ մի դեպքում քանդում են, ասում՝ էստեղ չի կարելի կառուցել, մյուս դեպքում նույն խախտումն իրենք են անում»,- նշել է նա՝ բերելով օրինակ․ «Մասիվում գյուղմթերքի շուկա են կառուցել համայնքային հողի վրա։ Էդ շինությունը ենթակա է քանդման, բայց քաղաքապետարանը չի քանդում, որովհետև, համաձայն մամուլի, պատկանում է Տիգրան Ավինյանի մտերիմներին։ Քրգործ է հարուցվել էդ դեպքով, բայց սայլը տեղից չի շարժվում, քանդման մասով էլ քաղաքապետարանն ասում է՝ այո, քանդման ենթակա է, բայց չի քանդում․ բա եթե դա կոռուպցիա չէ, ի՞նչ է»։ |
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


