▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան

«Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և դրա շրջանակում՝ նաև երկաթուղային կապը ՀՀ-ի ու Թուրքիայի միջև: Դա կփոխի միջազգային լոգիստիկան»,- Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ, ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը շարունակելու է խորացնել հավասարակշռված և հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը. հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը

▫️«Թրամփի ուղի» ծրագրի իրականացման արդյունքում մենք լիարժեք կբացենք տարածաշրջանային հաղորդակցությունը, քանի որ 1990-ականների սկզբներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է։

▫️Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և դրա շրջանակում նաև երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի, իսկ ընդհանուր շրջանակում դա կփոխի ընդհանրապես միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի ձեռք կբերի, նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև։

▫️Անցյալ տարի օգոստոսի 8-ին փոխըմռնման հուշագիր ստորագրցինք նախագահ Թրամփի հետ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության մասին արհեստական բանականության և տեխնոլոգիաների բնագավառում, և 1 տարվա ընթացքում մենք արդեն արհեստական բանականության 3 կենտրոններ ունենք։

▫️Հայաստանը լավ հնարավորություն ունի ինքնաբավ լինելու էներգետիկայի առումով, քանի որ արևային վիթխարի ռեսուրս ունենք և արևային արտադրության հզորություններ ունենք, և դրանք շատ արագորեն զարգանում են։ Հիմա ամենակարևոր թեման մեզ համար այն է, որ կուտակման կարողություններ ձևավորենք։

▫️Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը մոտենում է ավարտին, և ներկայումս մենք որոշում ենք կայացնում հաջորդ ատոմակայանի մասին, և այս առումով մենք բանակցում ենք տարբեր գործընկերների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ և փնտրում ենք լավագույն առաջարկը, որպեսզի սկսենք տանք նոր ատոմակայանի շինարարության մեկնարկը։

▫️Մենք կարողացել ենք բազմազանեցնել մեր նավթաբենզինային և ներմուծման շուկաները։ Դա, իհարկե, գնի խնդիր է, ինչպես ամենուր։ Բայց տարածաշրջանում այն, ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, բավական մտահոգիչ է, բնականաբար, մեզ համար, և մենք անհամբեր սպասում ենք, որ իրավիճակը կայունանա։

▫️Ամենակարևոր գործոնը զբոսաշրջության խթանման համար մեր երկրում դա նոր հաստատված խաղաղությունն է։

Հասարակություն ավելին