▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ հետ էր...

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել։ Շաբաթ օրն ԱԺ նախկին նախագահի հարսանիքն էր, որին, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, բոլորն անխտիր հրավիրված են եղել` բժշկականի ռեկտորից մինչև Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետեր, շոուբիզի ներկայացուցիչներ:

Սակայն վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր՝ հանդիպումից բազմաթիվ նկարներ ու տեսանյութեր տարածվեցին: Կիրակի օրը ՔՊ-ականները Գառնիում մասնակցում էին նախկին պատգամավոր Անուշ Քլոյանի որդու հարսանիքին, ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը: Քլոյանը, հիշեցնենք, մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է, սակայն այս խորհրդարան նա չանցավ` ցուցակում բավականին հետին տեղում էր»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին