Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ձեռդ իջցրա, այ տղա, ըտենց կգնաս, քաղաքապետիդ հետ կխոսաս
Վիճաբանություն Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակի թաղապետի միջև
***
|
Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ իրավիճակը լարվեց։ «Արա՛, ա՛յ տղա, եկել ես աներոջդ պաշտպանելո՞ւ, արա՛, ա՛յ լակոտ, դու աներոջդ բենզալցակայանը պաշտպանող ես»,- դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ «Ստի․․․ ձենդ կտրի, լակոտը դու ես, ա՛յ համբալ»,- ասաց Մանուկյանը։ Դիտեք նաև՝
«Քանդում են շինությունները, հետո ո՞վ ա գնահատելու, ո՞նց են որոշելու այս շինությունն ինչքան արժեր, որ փոխհատուցեն, եթե արդեն քանդված ա։ Գնահատող կազմակերպությունը պետք ա գար, գնահատեր, բանակցություններ գնար, նոր քանդեին։ Որ քանդեցին, վաղը կարող ա գան ու ասեն՝ սա պատ չէր, ժեշտ էր, իսկ մենք չենք կարող ապացուցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսվարողներից մեկը։ Նշենք, որ այս պահին Աջափնյակի Շինարարների փողոցում կատարվում են կրպակների քանդման աշխատանքներ։ ***
*** Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ավագանու նիստի ժամանակ հայտարարեց․ «Կրպակները կառուցված են համայնքային հողի վրա, ժամանակին՝ չգիտենք ինչ մեխանիզմով և այլն կառուցվել են․․․դե գիտենք, կամ ենթադրում ենք։ Հիմա այդ ամբողջ տարածքը՝ Շինարարների փողոցի ամենատպավորիչ փողոցներից մեկը, վերադարձնում ենք հանրությանը։ Կրպակների փոխարեն պետք է լինեն գազոններ, ծառեր տնկվեն, այսինքն՝ կանաչ գոտի է լինելու»։ Հիշեցնենք՝ Շինարարների փողոցում քանդում են կրպակները։ *** |
||
|
«Սա անելու բա՞ն ա, սա մարդկային արարք չէր, սա ստորություն է, ստրուկները մեզ ստրկացնում են, սա վայրի գազանություն ա»,- խոսելով Աջափնյակում կրպակների քանդման աշխատանքների մասին՝ ասաց բնակիչներից մեկը։ «Ես օգտվում եմ այս խանութներից, միշտ էլ գոհ ենք եղել, այստեղով էլ քայլում ենք, եթե ուզում են մեր մասին մտածել՝ թոշակները բարձրացնեն, մերը հազար դրամով են բարձրացնում, իրենցը միլիոնով։ Սա սենց էլ մնալու ա, տենց էլ չի սարքվելու տարիներով»,- վրդովվեց քաղաքացին։ |


