|
«Ես հույս ունեմ, որ Սահմանադրության տեքստն այնպիսին կլինի նաև ընդդիմության համար, որ կողմ կքվեարկեն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Ընդդիմությունն ասում է՝ ալիևյան սահմանադրություն է»,- լրագրողի դիտարկումը հունից հանեց Գալյանին։ «Իրենք շատ բան են ասում, իրենք գլուխը պատին են տալիս, կներեք, արդեն հերիք եղավ, բոլ եղավ, հերիք է, բավ է, մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ և ուզում ենք ժողովուրդը որոշի։ Ով ինչ է ասում՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում, ես իմ աշխատանքի տերն եմ»,- ասաց նախարարը։ *** «Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները և, որ գնալով բոլորը նմանվում են Նիկոլ Փաշինյանին, բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ տիկին Գալյանը չի գալու այստեղ կանգնի և ասի՝ սատկացնելու եմ, կզացնելու եմ, և օգտագործի Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, որովհետև ոնց հասկանում եմ՝ Նիկոլ Փաշինյանի հետ տարիների աշխատանքը պաշտոնյաներին դարձնում է Նիկոլ Փաշինյան։ Կոչ եմ անում չնմանվել Նիկոլ Փաշինյանին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը։ |
«Իրենք գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ»․ Սրբուհի Գալյանը՝ ընդդիմությանը
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


