Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Առաջարկում եմ, որ COP17՝ կենսաբազմազանությանը նվիրված համաժողովը նվիրվի Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Էս կառավարությունը, որը բնապահպանական տարրական խնդիրներ չի կարողանում պահպանել, հանդգնել է կազմակերպել միջազգային համաժողով, որի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսում»,- հավելեց նա: Հիշեցնենք՝ ԱԺ-ում արտահերթ նիստ է, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: |
Դիտեք նաև՝
COP17-ի միայն բրենդային նվերների համար ծախսվել է 290 մլն դրամ, ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ու մի քանի համեմատություն արեց
«Օրինակ՝ ձեռք է բերվել 16 500 հատ թերմոս՝ հատը 7800 դրամով։ Քանի որ COP17-ի հետ կապված բոլոր պայմանագրերում բացակայում են բնութագրիչները, ես շուկայի փոքրիկ վերլուծություն արեցի և ձեռք բերեցի մեր շուկայում առկա լավ որակի 4 տարբեր մոդելի թերմոս։ Դրանց արժեքը մանրածախ վաճառքում տատանվում էր 2000-ից մինչև 3500 դրամի սահմաններում։ Եթե անեի բրենդային տպագրություն, ապա կծախսեի ևս 1000 դրամ, այսինքն՝ մանրածախ առավելագույն գինը 4500 դրամն է։ Բեյջի թել պետությունը ձեռք է բերել 1248 դրամով՝ 19 700 հատ։ Երեկ ամբողջ օրը 55 դրամը գերազանցող բեյջի թել չկարողացանք գտնել»,- հայտարարեց Լիանա Մանուկյանը։
Դիտեք նաև՝


